շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՄԱԿ-ը ողջունում է ՌԴ-ի և Ուկրաինայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը փոխըմբռնման հասնելու նպատակով

ՄԱԿ-ը ողջունում է ՌԴ-ի և Ուկրաինայի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը փոխըմբռնման հասնելու նպատակով

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի պատրաստակամությունը շարունակելու երկկողմ բանակցությունները: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ռոզամարի դի Կառլոն:

Նա ընդգծել է, որ բանակցություններում արձանագրված առաջընթացը պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների:

՛՛Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը փոխըմբռնման հասնելու նպատակով: Ցանկացած առաջընթաց, որը կարձանագրվի բանակցությունների ընթացքում, պետք է փոխակերպվի կոնկրետ գործողությունների՛՛,-ասել է Ռոզամարի դի Կառլոն:

 

  • Կիսվել: