հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի համար 1 միլիարդ դոլար հավաքել

ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի համար 1 միլիարդ դոլար հավաքել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հավաքել 1 միլիարդ դոլար՝ Թուրքիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Նրա խոսքով` հայտարարված գումարը կբավականացնի երեք ամսվա համար, ինչը կօգնի 5,2 մլն մարդու, ինչպես նաև կարագացնի մարդասիրական կազմակերպությունների աշխատանքն այս երկրում, գրում է kommersant.ru-ն:

«Կարիքները հսկայական են, մարդիկ տառապում են, և չի կարելի զուր ժամանակ վատնել: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը ակտիվացնել և ամբողջությամբ ֆինանսավորել մեր ժամանակի ամենամեծ բնական աղետներից մեկին արձագանքելու այս կարևորագույն ջանքերը», - ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ, որը տեղադրված է ՄԱԿ-ի կայքում:

Նրա խնդրանքին աջակցել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի  ղեկավար Մարտին Գրիֆիթսը, որը կոչ է արել «անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել» Թուրքիային։ 

Բնական աղետի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ ու ծերեր, մնացել են առանց կացարանի, սննդի, ջրի, ջերմության և բժշկական օգնության։

Փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, նույն օրը ցերեկը տեղի են ունեցել եւս մի քանի ցնցումներ։ Երկրաշարժ է գրանցվել նաև Սիրիայում. Վերջին տվյալներով երկու երկրներում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը: 

  • Կիսվել: