կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է Թեհրանի՝ ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու մասին մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հերքել է Թեհրանի՝ ՌԴ-ի և Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու մասին մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է Իրանի՝  Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությանը մասնակցելու մասին մեղադրանքները, տեղեկացնում է Tasnim-ը։

Ուրբաթ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահի՝ Յամաձակի Կաձույուկիի անունով գրած նամակում Սայիդ Իրավանին կտրականապես հերքել է «անհիմն մեղադրանքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ համատեղ հայտարարություններում, որոնք արվել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի եւ մշտական ներկայացուցչի կողմից»։

Իրանցի բանագնացը հայտնել է, որ Ուկրաինան «սխալմամբ պնդում է, որ Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի Դաշնությանը ուկրաինական ճգնաժամում, ինչը հակասում է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւին»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը անաչառ դիրքորոշում է որդեգրել ի սկզբանեու, եւ այդ սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Իրանը մշտապես կողմ է խաղաղությանը եւ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը»,- ընդգծել է Իրավանին։

«Ուստի այդ մեղադրանքներն անհիմն են եւ կտրականապես հերքվում են։ Իրանը մեկ անգամ եւս հաստատում է իր անխախտ հավատարմությունը միջազգային հումանիտար իրավունքի պաշտպանությանը»,-հավելել է նա:

  • Կիսվել: