երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը էսկալացիա է անվանել զսպման ուժերի մասին Պուտինի որոշումը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը էսկալացիա է անվանել զսպման ուժերի մասին Պուտինի որոշումը

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը անընդունելի էսկալացիա է համարել ի պատասխան Արեւմուտքի ագրեսիվ արտահայտություններին ռուսական բանակում զսպման ուժերը մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերելու մասին ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։ Այս մասին գրում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը ։

«Դա նշանակում է, որ նախագահ Պուտինը շարունակում է այդ պատերազմի էսկալացիան միանգամայն անընդունելի ձեւով, եւ մենք պետք է շարունակենք նրա գործողությունները կասեցնել ամենայն վճռականությամբ», - մեջբերում Է գործակալությունը Թոմաս-Գրինֆիլդի հայտարարությունը, որը նա արել Է CBS հեռուստաալիքի եթերում։

«Մենք կշարունակենք այստեղ՝ ՄԱԿ-ում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում օգտագործել բոլոր հնարավոր լծակները, որոնք մենք ունենք նրա գործողություններին հանդիմանելու համար», - ասել է ամերիկացի դիվանագետը։

Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի որոշման մասին իմացել է միայն CBS-ի լրագրողուհու հարցից հարցազրույցի ընթացքում։ «Բայց ես զարմացած չեմ այդ տեղեկատվությունից, քանի որ Պուտինը փորձել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի իսկապես վախեցնի աշխարհին իր գործողություններով։ Դա նշանակում է միայն այն, որ մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերն այստեղ՝ ՄԱԿ-ում եւ այլ վայրերում, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկենք», - հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Հարցազրույցի ընթացքում դիվանագետին նաեւ հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Ուկրաինայում  «քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիք կա»: «Իհարկե, ոչինչ չի կարելի բացառել․․․»,- պնդել է Թոմաս-Գրինֆիլդը։

Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականները չեն գործի Ուկրաինայի օդային տարածքում: «ԱՄՆ նախագահը (Ջո Բայդենը) պարզ հասկացրել է, որ մենք ոտք չենք դնի (Ուկրաինա)։ Մենք չենք պատրաստվում վտանգի ենթարկել ամերիկացի զինվորականներին։ Դա նշանակում է, որ նրանք  նաեւ  չեն լինի օդում», - ասել Է նա CNN հեռուստաալիքի եթերում։

«Մենք աշխատելու ենք ուկրաինացիների հետ, որպեսզի նրանց իրենց պաշտպանելու հնարավորություն տանք», - հավելել է ամերիկացի դիվանագետը։

  • Կիսվել: