կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խուսափել պատերազմից Պարսից ծոցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խուսափել պատերազմից Պարսից ծոցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել խուսափել Պարսից ծոցում պատերազմից, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հայտարարության մեջ ասված է. «Գլխավոր քարտուղարը կշարունակի ակտիվ բանակցությունները ներգրավված կողմերի հետ: Դա մեր ընդհանուր պարտքն է՝ ձեռնարկել բոլոր ջանքերը՝ Պարսից ծոցում պատերազմից խուսափելու համար»:

Նա կրկնել է զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված նախորդ կոչը. «Մենք չպետք է մոռանանք սարսափելի տառապանքները, որոնք կրում են մարդիկ պատերազմների ժամանակ»:

  • Կիսվել: