չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ճեպազրույցում ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է TASS-ը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին: Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով», - ասել է Դյուժարիկը:
 

  • Կիսվել: