երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԳԱ ԼԺՀ-ի, ԿԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի հանրաքվեները չճանաչող բանաձեւ է ընդունել

ՄԱԿ-ի ԳԱ ԼԺՀ-ի, ԿԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի հանրաքվեները չճանաչող բանաձեւ է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որով չի ճանաչում հանրաքվեները ԼԺՀ, ԿԺՀ, Խերսոն եւ Զապորոժիե շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները:։

Բանաձեւին կողմ է քվեարկել 143, դեմ՝ հինգ, ձեռնպահ՝ 35 պետություն։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան եւ Նիկարագուան։ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել. Չինաստանը՝ նույնպես։ Հնդկաստանն ու Իրանը չեն մասնակցել քվեարկությանը։ Թուրքիան քվեարկել է՝ կողմ:

Բանաձեւը դատապարտում է Ռուսաստանի կողմից «Ուկրաինայի չորս մասամբ օկուպացված շրջանների անօրինական բռնակցման փորձը» եւ կոչ է անում բոլոր երկրներին՝ «չճանաչել դրանք»։

  • Կիսվել: