ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՄԱԿ ԳԱ-ն կքվեարկի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանից հանելու հարցի վերաբերյալ

ՄԱԿ ԳԱ-ն կքվեարկի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանից հանելու հարցի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան կքվեարկի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության առիթով։ ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ Ռուսաստանը հանվի Խորհրդից։

Մարդու իրավունքների խորհրդի կենտրոնատեղին Ժնեւում է։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Ռուսաստանին ՄԻԽ-ից հանելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ձայների երկու երրորդը։

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը CNN-ին ասել է, որ համոզված է, որ ԱՄՆ-ին կաջակցեն մյուս անդամ պետությունները Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հանելու համար։

«Պատերազմն սկսվելու պահից մենք ջանադրաբար աշխատել ենք երկրների կոալիցիա ստեղծելու ուղղությամբ, որոնք պատրաստ են դատապարտել Ռուսաստանին,- ասել է Լինդա Թոմաս-Գրինֆիլդը,- ես գիտեմ, որ մենք կստանանք հաղթանակի համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը»։

  • Կիսվել: