ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Մահացել է Վլադիմիր Ժիրինովսկին

Մոսվովյան հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատկան կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինին:

Ժիրինովսկին 75 տարեկան էր: 

Կյանքի վերջին օրերը Ժիրինովկսին անցկացրել է կոմայի միջեւ։ Մահը արձանագրվել է այսօր առավոտյան 10։45-ին։ Ժիրինովսկին Կենտրոնական կլինիկական հիվանդանոց տեղափոխվել էր փետրվարի երկուսին՝ կորոնավիրուսային հիվանդությամբ։ Նրա մոտ առկա է եղել թոքերի լուրջ ախտահարում, նա միացվել էր արհեստական շնչառական ապարատին։

Մարտի կեսերին մամուլում հրապարակումներ հայտնվեցին, որ Ժիրինովսկու առողջական վիճակում դրական փոփոխություններ են եղել։ Սակայն մարտի քսանին հայտնի դարձավ, որ նրան նորից մեդիկամենտոզային կոմայի մեջ են մտցրել՝ սկսված սեպսիսի պատճառով։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: