ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ պետդումայի խոսնակը Ժիրինովսկու մահվան կեղծ լուրը հայտնած սենատորին խորհուրդ է տվել վայր դնել մանդատը

ՌԴ պետդումայի խոսնակը Ժիրինովսկու մահվան կեղծ լուրը հայտնած սենատորին խորհուրդ է տվել վայր դնել մանդատը

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան կեղծ լուրը հայտնած սենատորին խորհուրդ է տվել վայր դնել լիազորությունները: Իննչպես գրում է ՏԱՍՍ-ը, նա այս մասին հայտնել է թելեգրամյան իր ալիքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վոլոդինը հերքել էր Ժիրինովսկու մահվան լուրը։ Նա ասել է, որ Ժիրինովսկին իսկապես առողջական ծանր վիճակում է, և նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ։ Նա ողջ է։ Նրա վիճակն իսկապես ծանր է։ Նրան այսօր համակարգչային տոմոգրաֆիա են արել»,-ասել է Վոլոդինը:

Ավելի վաղ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինը Telegram-ում հաղորդագրություն էր հրապարակել Ժիրինովսկու մահվան մասին, սակայն ավելի ուշ ջնջել է այն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: