Մահացել է ռուս արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկոն
72 տարեկանում մահացել է իսլամագետ Ալեքսեյ Մալաշենկոն։ Այս մասին տեղեկացրել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։ Նա չի նշել Մալաշենկոյի մահվան պատճառը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
«Ալեքսեյ Մալաշենկոն մահացել է։ Այսօր։ Անսպասելի։ Փայլուն գիտնական, ականավոր իսլամագետ, կարգին մարդ, պարզապես ընկեր»,- գրել է Արկադի Դուբնովը Ֆեյսբուքում։
Ալեքսեյ Մալաշենկոն արեւելագետ էր, իսլամագետ եւ քաղաքագետ։ 1995թ. ստացել էր պատմական գիտությունների դոկտորի աստիճան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում։ Տարբեր տարիների Մալաշենկոն դասավանդել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում։ Նա նաեւ ՌԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր ավագ գիտաշխատող էր։


