շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Պետրունինը

Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Պետրունինը

 Մահացել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Պետրունինը։ Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի ստորին պալատի կայքից։
«Նիկոլայ Յուրևիչը պրոֆեսիոնալ և պատասխանատու մարդ էր, գործընկերների շրջանում հեղինակություն էր վայելում, նրան վստահում էին ընտրողները», – կայքը մեջբերում է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը։
 
Պետրունինը էներգետիկայի հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահն էր։ 2016 թվականից նա Պետդումայում ներկայացնում էր Տուլայի մարզը։ Ստորին պալատում նշել են, որ պատգամավորը մահացել է ծանր հիվանդությունից հետո։

  • Կիսվել: