հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Մահացել է կոմպոզիտոր Եվգենի Դոգան

Մահացել է կոմպոզիտոր Եվգենի Դոգան

89 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր Եվգենի Դոգան։ Այս մասին հայտնել է Մոլդովայի խորհրդարանի անդամը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Մահվան մանրամասները չեն հաղորդվում։

Նա ծնվել է 1937 թվականի մարտի 1-ին։ Դոգան հայտնի խորհրդային, մոլդովացի և ռուս կոմպոզիտոր, ուսուցիչ և հասարակական գործիչ էր։

Նա հայտնի է որպես մի քանի բալետների, մեկ օպերայի, ավելի քան 100 գործիքային և երգչախմբային ստեղծագործությունների, ֆիլմերի, պիեսների և ռադիոհաղորդումների համար գրված երաժշտությամբ, ավելի քան 260 երգերի, հսկայական թվով վալսերի և երեխաների համար ստեղծագործություններով։

  • Կիսվել: