կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Մահացել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը

Մահացել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը

87 տարեկանում մահացել է անկախ Բելառուսի առաջին ղեկավար, Բելովեժյան համաձայնագրի հեղինակներից Ստանիսլավ Շուշկևիչը։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Իրինան՝ չնշելով մահվան պատճառը։

Մարտին Շուշկևիչը վարակվել էր կորոնավիրուսով։ Ապրիլի 26-ին նա ընդունվել էր վերակենդանացման բաժանմունք՝ հիվանդության հետևանքների պատճառով, գրում է kommersant.ru-ն։

1991-1994 թվականներին Ստանիսլավ Շուշկևիչը ղեկավարել է Բելառուսի Գերագույն խորհուրդը։ Որպես հանրապետության ղեկավար՝ ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը, որով վերջ է դրվել ԽՍՀՄ գոյությանը։ Առաջին նախագահական ընտրություններում նա զբաղեցրել է չորրորդ տեղը Ալեքսանդր Լուկաշենկոյից հետո՝ ստանալով ձայների մոտ 10%-ը։ 1995 թվականին կրկին ընտրվել է Բելառուսի Գերագույն խորհրդի անդամ։ 

  • Կիսվել: