ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, նա 84 տարեկան էր, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ նա առաջին կինն էր, որը զբաղեցրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Օլբրայթի հարազատներն ասել են, որ նա մահացել է քաղցկեղից։

Օլբրայթի թվիթերյան էջում ասված է. ՛՛Ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ 64-րդ պետքարտուղարը: Մահվան պատճառը քաղցկեղն էր։ Նա իր վերջին օրերն անցկացրել է ընտանիքի և ընկերների հետ։ Այսօր մենք կորցրել ենք սիրող մոր, տատիկի, քրոջ, մորաքրոջը և ընկերոջը՛՛:

  • Կիսվել: