երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մահացել է ԱՄՆ նախկին նախագահի կինը` Ռոզալին Քարթերը

Մահացել է ԱՄՆ նախկին նախագահի կինը` Ռոզալին Քարթերը

Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ռոզալին Քարտերը։ Նա 96 տարեկան էր։ Նա մահացել է ընտանիքի շրջապատում, տեղեկացրել է Քարտեր կենտրոնը։

Ջիմի Քարտերը նախագահել է 14977-1981թթ.։ Նա եւ Ռոզալինը ամուսնացել են 1946թ., երբ Քարտերը 21 տարեկան էր, իսկ Ռոզալինը՝ 18։

Մայիսին նրա ընտանիքը տեղեկացրել էր, որ Ռոզալինը դեմենցիա ունի, բայց շարունակում է ապրել տանը։ 99-ամյա Ջիմի Քարտերը հոսպիսում է այն բանից հետո, երբ փետրվարին որոշեց հրաժարվել լրացուցիչ բժշկական միջամտությունից։

«Ռոզալինն իմ իրավահավասար գործընկերն էր»,- նշվել է նախկին նախագահի հայտարարությունում։

Մինչ 1977թ. Վաշինգտոն գալը նրան համարում էին համեստ ու հանգիստ կին, բայց նա վերածվեց պերճախոս հռետորի եւ ակտիվիստի։

«Լավագույն  բանը, որ երբեւէ արել եմ, Ռոզալինի հետ ամուսնանալն էր»,- 2015թ. ասել է Քարտերը C-SPAN հեռուստաալիքին։ «Դա իմ կյանքի գագաթնակետն է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: