շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին. Յաշինա

ՄԱԳԱՏԷ-ն տեղյակ է Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման մասին. Յաշինա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները տեղեկացվել են Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնամարզական կենտրոնի վրա ուկրաինական անօդաչուների հարձակման մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ԱԷԿ-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Եվգենյա Յաշինան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ կայանի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա։ Տուժածներ չկան։

Հարված է հասցվել շենքին։ Էներգաբլոկների անվտանգ շահագործման ռեժիմները չեն խախտվել, ճառագայթային ֆոնը նորմալ է։

«Կայանում ներկա ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները տեղեկացվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի ուսումնավարժական կենտրոնի վրա երեկվա հարձակման մասին»,-նշել է Յաշինան։

  • Կիսվել: