ՄԱԳԱՏԷ-ից հայտնել են, որ Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը չեն ազդել
Այս պահին Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը ոչ մի ազդեցություն չեն թողել, հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից՝ ՄԱԳԱՏԷ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս պահին երկրաշարժերը չեն ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա»,- ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է թուրքական միջուկային կարգավորիչն ու հավելել՝ ռադիոլոգիական անվտանգության և ռադիոակտիվ աղբյուրների պահպանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, իսկ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել: