ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Ուկրաինայի վարչապետի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Ուկրաինայի վարչապետի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի իրադրությունը

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է իրավիճակը Զապորոժյեի ԱԷԿ-ում: Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի իր էջում ։

"ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին բանակցություններ է վարել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ միջուկային ոլորտում Ուկրաինական կարգավորիչի, ինչպես նաեւ օպերատորի հետ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում լուրջ իրադրության շուրջ", - նշվում է տեքստում: Ընդ որում, նշվում է, որ Գրոսսին կոչ է արել դադարեցնել ուժի կիրառումը եւ նախազգուշացրել Է ռեակտորների վնասման դեպքում լուրջ վտանգի մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: