հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զապորոժիեի Դնեպր ՀԷԿ, հանդիպել Զելենսկիի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զապորոժիեի Դնեպր ՀԷԿ, հանդիպել Զելենսկիի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այցելել է Զապորոժիեի Դնեպր ՀԷԿ: Նա այնտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Գրոսսին այս մասին հայտնել է իր թվիթերյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է, որ Դնեպր ՀԷԿ-ը Զապորոժիեի ատոմակայանի միջուկային անվտանգությունն ապահովող համակարգի անբաժանելի մասն է։

Հիշեցնենք, որ Զապորոժիեի ԱԷԿ այցելելու Գրոսսի մտադրության մասին հայտնի է դարձել մարտի 25-ին։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարն ասել է, որ այցի նպատակն է լինելու անձամբ գնահատել տեղանքում միջուկային անվտանգության իրավիճակի լրջությունը և հակամարտության ընթացքում դրա պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։

Նշենք նաև, որ  դեռ մարտի 6-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակը ընդգծում է այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը։ Նա մանրամասնել էր, որ ակտիվացրել է խորհրդակցությունները երկու կողմերի հետ։

  • Կիսվել: