ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Զապորոժիեի հարցով խորհրդակցություններ է սկսել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը Զապորոժիեի հարցով խորհրդակցություններ է սկսել ՌԴ-ի և Ուկրաինայի հետ

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կոնսուլտացիաներ Է սկսել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ միջուկային եւ ֆիզիկական անվտանգության պահպանության գոտու ստեղծման հարցով: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը: Ես այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ եմ սկսել երկու կողմերի հետ: Անշուշտ, Ուկրաինայի հետ, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, որը բանակցությունների անկապտելի գործընկերն է, քանի որ նրանք վերահսկում են օբյեկտը՛՛,-ասել է Գրոսին:

  • Կիսվել: