երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ՄԻԵԴ՝ Ֆրանսիայում իր դատավճռի հարցով

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստ է դիմել ՄԻԵԴ՝ Ֆրանսիայում իր դատավճռի հարցով

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, որը մեղավոր է ճանաչվել հափշտակության գործով և զրկվել է հաջորդ նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, մտադիր է կայացված վճռի կապակցությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ։ Այս մասին նա ասել է Le Parisien թերթին տված հարցազրույցում:

«Ես կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ: Ես կօգտվեմ իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներից: Ես հետ չեմ կանգնի», - հայտարարել է քաղաքական գործիչը:

Բացի հինգ տարով պետական պաշտոն զբաղեցնելու արգելքից, դատարանը Լը Պենին նաև դատապարտել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։

Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ՝ խախտելով 27 անդամ երկրներից կազմված միության կանոնակարգերը: Լը Պենը և նրա համախոհները հերքում են իրենց մեղադրանքները։ 

 

  • Կիսվել: