ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լուսանկարներ՝ Ալեքսանդր Դուգինի դստեր հոգեհանգստի արարողությունից

Լուսանկարներ՝ Ալեքսանդր Դուգինի դստեր հոգեհանգստի արարողությունից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  Մերձմոսկովյան տարածաշրջանում պայթել էր ռուս հայտնի վերլուծաբան, ըստ  գնահատականների՝ Ռուսաստանի եվրասիական հեգեմոնիայի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստեր՝ Դարյա Դուգինայի մեքենան։ Պայթյունի ժամանակ վերջինս եղել է մեքենայում և տեղում մահացել է։ Ըստ ականատեսների, մեքենայի պայթյունը տեղի է ունեցել հենց վարելու ընթացքում։ 

Ռուսական ԶԼՄ-ները վարկած են առաջ քաշում, որ այդ՝ պայթեցված մեքենան պետք է վարեր Ալեքսանդր Դուգինը, սակայն վերջին պահին նա նստել է մեկ այլ մեքենա և, ըստ էության, փրկվել։

  • Կիսվել: