երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է օրենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ  Չորրորդ արձանագրության վավերացման մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է այսօր հանրապետության ազգային իրավական հարթակում։ Այս մասին  տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

«Վավերացնել 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին Չորրորդ արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին», - ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը Բելառուսի խորհրդարանը վավերացրել է այս տարվա հունվարի վերջին։ Չորրորդ արձանագրության համաձայն՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածը լրացվում է այն դրույթով, որ անդամ պետությունները փոխգործակցում են նաև կենսաբանական անվտանգության ոլորտում, իսկ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ հոդվածը՝ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հնարավորության մասին դրույթով:

  • Կիսվել: