Լուկաշենկոն անհնար է համարում Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելը
Բելառուսի՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցը երբեք չի դրվել, քանի որ դա անհնար է և անիրագործելի; Այս մասին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում «Известия» թերթին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Դուք ավելի փոքր եք, մենք ավելի մեծ ենք, իսկ մեր տնտեսությունն էս է, էն է։ Մենք էլի ձեզ կօգնենք, մտեք Ռուսաստանի կազմ։ Չի կարելի նման հարցադրումներ անել: Դա անհնար է և անիրագործելի:
Վախենում եմ նույնիսկ ասել, որ դա պատերազմ է։ Բայց դուք տեսնում եք մեր հարաբերությունները [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Բազմաթիվ բանակցություններ, անձնական և այլ շփումներ: Մեր միջև երբեք նման հարց չի առաջացել»,-ասել է նա: