երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Լուգանսկից հայտարարել են Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից գնդակոծության մասին

Լուգանսկից հայտարարել են Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից գնդակոծության մասին

Ուկրաինայի զինված ուժերն անցած օրվա ընթացքում 29 անգամ գնդակոծել են ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը, այդ թվում ծանր սպառազինությունից, «Ինտերֆաքս»-ին հայտնել են հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի ԼԺՀ ներկայացուցչությունից:

«Անցած օրվա ընթացքում՝ փետրվարի 17-ին Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի 29 խախտում՝ օգտագործելով ծանր սպառազինություն», - ասված է հաղորդագրության մեջ:
 
Գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական կողմից գնդակոծության են ենթարկվել Սոկոլնիկի, Զոլոտոյե-5, Վեսելենկոյե, Լոզովոյե, Դոնեցկի, Ռաեւկա, Նիկոլաեւկա, Նովոկիեւկա, Մետալիստ, Օբոզնոյե, Վեսելոգորովկա, Խրիստովոյե, Դեբալցևո, Գոլուբովսկոյե, Կալինովա-Բորշչևատոյե և Սլավյանոսերբսկ բնակավայրերը: Կրակոցների ժամանակ ուկրաինացի զինվորականները կիրառել են 122 մմ տրամաչափի հրետանի, 120 մմ տրամաչափի ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր, ԲՄՊ հրանոթներ, հակատանկային կառավարվող հրթիռներ և խոշոր տրամաչափի գնդացիրներ, հայտնել են կենտրոնի ԼԺՀ-ի ներկայացուցչությունից:
 
Կենտրոնից նաև հավելել են, որ Նիկոլաևկա բնակավայրի գնդակոծության հետևանքով վնասվածքներ են ստացել բազմաբնակարան շենք-շինությունները, ինչպես նաև կարագի արտադրամասի տարածքը:

  • Կիսվել: