ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթեր են չեղարկվել օդաչուների գործադուլի կապակցությամբ

Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթեր են չեղարկվել օդաչուների գործադուլի կապակցությամբ

Lufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթեր են չեղարկվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, օդաչուների գործադուլի կապակցությամբ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքի պայմանների բարելավում: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Ընդամենը գործադուլի պատճառով շուրջ 800 չվերթ է չեղարկվել Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում: Lufthansa-ի ներկայացուցիչների խոսքով, գործադուլի կապակցությամբ խախտվելու են ավելի քան 100 հազար ուղեւորների պլանները: Ավիաընկերությունում հայտարարել են, որ ավագ օդաչուներին առաջարկել են 900 եվրոյի չափով միանվագ ավելացում, ինչը 5 տոկոսով բարձրացում է, եւ 18 տոկոսով բարձրացում՝ սկսնակ օդաչուների համար:

Սեպտեմբերի 1-ին հաղորդվել է, որ Vereinigung Cockpit արհմիությունը, որը ներկայացնում է Գերմանիայի օդաչուներին, կոչ է արել Lufthansa-ի եւ Lufthansa Cargo-ի իր անդամներին գործադուլ կազմակերպել սեպտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 00:01-ից մինչեւ 23-59-ը: Արհմիությունում պահանջում են 5,5 տոկոսով աշխատավարձի բարձրացում՝ այս տարի եւ գնաճի մակարդակից բարձր ավտոմատ բարձրացում՝ 2023 թվականին:

Ամռանը խոշոր տրասպորտային գործադուլներ են անցկացվել եվրոպական մի շարք երկրներում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում երկաթուղային ոլորտի եւ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները դժգոհություն են հայտնել աշխատանքի պայմաններից ու աշխատավարձից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: