երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լոս Անջելեսում հյուպատոսությունը կոչ է անում օգնել ԱՄՆ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին

Լոս Անջելեսում հյուպատոսությունը կոչ է անում օգնել ԱՄՆ-ում մնացած ՀՀ քաղաքացիներին

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի ՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։


«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:


Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով՝ [email protected]»»,- ասված է հայտարարության մեջ:

 Տպել

  • Կիսվել: