կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լոնդոնում ավարտվել է հանրային հրաժեշտի արարողությունը Եղիսաբեթ II թագուհուն

Լոնդոնում ավարտվել է հանրային հրաժեշտի արարողությունը Եղիսաբեթ II թագուհուն

Երկուշաբթի Լոնդոնում ավարտվել է Եղիսաբեթ II թագուհուն հանրային հրաժեշտի արարողությունը։

Եղիսաբեթ II թագուհուն հանրային հրաժեշտի արարողությունը չորրորդ օրն է՝ ընթանում է Վեսթմինսթերյան պալատում։ Պալատը շուրջօրյա բաց էր այցելությունների համար, փակ դագաղը՝ ծածկված թագավորական դրոշով, դրված էր Վեսթմինսթեր-հոլում, որն ամենահին մասն է պալատում։

Շատերը թագուհուն հրաժեշտ տալու համար 10 ժամ հերթ են կանգնել։

Եղիսաբեթ II թագուհուն հուղարկավորությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում, տեղի ժամանակով ժամը 11.00-ին։

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որը երկիրը կառավարել է ավելի քան 70 տարի, մահացել է սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում, 96 տարեկանում։ Արքայազն Չառլզը դարձել է թագավոր՝ վերցնելով Չառլզ III անունը, նրա կինը՝ Քամիլան, ստացել է թագուհի-կոնսորտի կարգավիճակ։

  • Կիսվել: