երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լոնդոնում 70 տարի անց տեղի կունենա թագադրման արարողություն

Լոնդոնում 70 տարի անց տեղի կունենա թագադրման արարողություն

Լոնդոնում այսօր տեղի կունենա Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը։ Հրավիրված է ավելի քան 2300 հյուր, փողոցներում ակնկալվում է տեսնել հարյուր հազարավոր մարդկանց։

Միացյալ Թագավորությունում թագադրության արարողություն նախորդ անգամ տեղի էր ունեցել ուղիղ 70 տարի առաջ։

 Երեւանի ժամանակով 13:20-ին շարասյունը կշարժվի։ Երթը Վեսթմինսթերյան աբբայություն կհասնի Երեւանի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում, որից հետո կսկսվի երկու ժամ տևողությամբ արարողությունը։ Այն բաղկացած կլինի մի քանի փուլից։ Դրանցից մեկում Չարլզ III-ը իր կյանքում միակ անգամ կհագնի սուրբ Էդվարդի թագը, ծիսական հագուստ, որից հետո նրան ռեգալիաներ կհանձնեն։ Երեւանի ժամանակով 17:30-ին թագավորն ու թագուհին պատշգամբից կողջունեն ամբոխին։ Թագադրմանը հրավիրված էր ավելի քան երկու հազար մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ միջոցառումների արժեքը գնահատվում է 65-ից 125 միլիոն դոլար:

  • Կիսվել: