կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լիզ Թրասն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

 
Թրասը միևնույն ժամանակ ընտրվել է նաև որպես իշխող  Պահպանողական կուսակցության առաջնորդ:
 
Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններում Թրասի մրցակիցը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն էր:
 
Քվեարկությանը մասնակցել են Պահպանողական կուսակցության անդամները:
 
Լիզ Թրասը ստացել է 81 հազար 326, իսկ Ռիշի Սունակը 60 399 ձայն:
 
Լիզ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Բորիս Ջոնսոնին կփոխարինի սեպտեմբերի 6-ից:

  • Կիսվել: