ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից. Կադիրովը ենթադրում է, որ շուտով լայնամասշտաբ հարձակում կսկսվի

Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից. Կադիրովը ենթադրում է, որ շուտով լայնամասշտաբ հարձակում կսկսվի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ դաշնակից ուժերը փակել են ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը։

՛՛Լիսիչանսկն ամբողջությամբ շրջափակված է ռուսական ուժերի կողմից: Կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում քաղաքի վրա: Թշնամին իր հերթին գնալու տեղ չունի՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի տարածքային պաշտպանության ավելի քան երկու հազար զինվոր գտնվում է շրջափակման մեջ Լիսիչանսկում։

Երեկ՝ հուլիսի մեկին,  Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի ուժերը երեք օրում վերահսկողության տակ են վերցրել Լիսիչանսկի նավթավերամշակման գործարանը, Մատրոսսկայա հանքավայրը և Լիսիչանսկի ժելատինի գործարանը։

 

 

 

 

  • Կիսվել: