շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարը Թուրքիային կոչ է արել դուրս բերել սիրիացի վարձկաններին

Լիբիայի նախագահական խորհրդի ղեկավարը Թուրքիային կոչ է արել դուրս բերել սիրիացի վարձկաններին

Լիբիայի ժամանակավոր վարչակազմի նախագահական խորհրդի ղեկավար Մոհամմեդ ալ-Մենֆին Թուրքիային կոչ է արել դուրս բերել սիրիացի վարձկաններին եւ թուրք ռազմական փորձագետներին 10 օրվա ընթացքում, հաղորդում է Libya Review-ն:

Ավելի վաղ ալ-Մենֆին եւ նրա տեղակալ Աբդուլլահ ալ-Լաֆին բանակցություններ են վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանն աջակցություն է հայտնել Լիբիայի ազգային միասնության նոր կառավարությանը՝ երկրում կայունության հասնելու նպատակով:

Ալ-Մենֆին մտադիր է երկիրը կառավարել մինչեւ դեկտեմբեր ընտրությունների անցկացումը:

Լիբիայում ԵՄ առաքելությունը եւս կոչ է արել դուրս բերել արտասահմանցի վարձկաններին: 

  • Կիսվել: