Լիբանանը հայտնել է, որ Իսրայելը խոչընդոտում է լրագրողների աշխատանքն ատ-Տիրիի շրջանում
Լիբանանի իշխանությունները կապի մեջ են Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության և լիբանանյան բանակի հետ՝ այն հաղորդումների պատճառով, ըստ որոնց՝ Իսրայելն «արգելափակում է լրագրողներին և լուսանկարիչներին» երկրի հարավային ատ-Տիրի քաղաքի շրջանին հասցված ավիահարվածներից հետո։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը:
Նա նշել է, որ Լիբանանը խստորեն դատապարտում է այդ հարձակումը և Իսրայելի վրա է դնում լրագրողների անվտանգության ամբողջ պատասխանատվությունը՝ պահանջելով նրանց պաշտպանությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի ազատության ապահովումը:


