երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. Գուտերեշ

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն. Գուտերեշ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահների (UNIFIL) վրա ցանկացած հարձակում կարող է որակվել որպես «պատերազմական հանցագործություն»: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Համապատասխան նախազգուշացումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից հոկտեմբերի 13-ին հնչեցրել է կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«UNIFIL-ի խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, իսկ ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել։ Գլխավոր քարտուղարը կրկնում է, որ UNIFIL-ի անձնակազմը և դրա դիրքերը երբեք չպետք է թիրախավորվեն։ Խաղաղապահների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են, ներառյալ միջազգային հումանիտար իրավունքի: Դրանք կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն», - հայտարարել է Դյուժարիկը։

Իսրայելի գնդակոծությունների պատճառով Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահի վիրավորվելու մասին հաղորդվել էր հոկտեմբերի 10-ին, ևս 2 վիրավորի մասին՝ հոկտեմբերի 12-ին։ 

 

  • Կիսվել: