շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով 1974 զոհ կա

Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով 1974 զոհ կա

Լիբանանում Իսրայելի հետ հակամարտության սրացումից հետո իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 1974 մարդ, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբդյադը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 1974, 9384 վիրավոր կա, այդ թվում՝ 127 երեխա, 261 կին և 97 բժշկական ու շտապ օգնության խմբերի անդամներ»։

Աբդյադը նաև հավելել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից վնասվել են տասնյակ բժշկական կենտրոններ։ Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի սահմանին շարունակում է լարված մնալ անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսվելուց հետո։ Այն ժամանակ «Հեզբոլլահ»-ը սկսեց հրետակոծել հրեական պետության հյուսիսը՝ աջակցելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։

  • Կիսվել: