Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի
Մարտի 2-ին մարտական գործողությունների վերսկսումից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, տուժել՝ 10733-ը: Այս մասին հայտնել է Լիբանանի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունը Լիբանանի հարավում․ իսրայելական կողմի պնդմամբ՝ դա անհրաժեշտ է «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարի համար։



