շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբանանում երկրորդ անգամ սարքերի պայթեցման հետևանքով 9 զոհ, 300-ից ավելի վիրավոր կա

Լիբանանում երկրորդ անգամ սարքերի պայթեցման հետևանքով 9 զոհ, 300-ից ավելի վիրավոր կա

Լիբանանում դյուրակիր սարքերի պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ Բեյրութում պայթել են «Հեզբոլլահ» շարժման անդամների օգտագործված դյուրակիր ռադիոսարքերը, Լիբանանի հարավում և արևելքում ևս նմանատիպ պայթյուններ են գրանցվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 17-ին «Հեզբոլլահ»-ի անդամների հարյուրավոր փեյջերներ պայթեցվել են, ինչի հետևանքով Լիբանանում զոհվել է 12 մարդ, նրանց թվում երկու երեխա, և վիրավորվել շուրջ 2800 մարդ: Իրանն ու «Հեզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին։

 

 

  • Կիսվել: