ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Լիբանանում եռահարկ տան վրա Իսրայելի հարվածի հետևանքով 15 զոհ կա

Լիբանանում եռահարկ տան վրա Իսրայելի հարվածի հետևանքով 15 զոհ կա

Իսրայելական ավիացիան Լիբանանի Սարաֆանդ բնակավայրում 3 հարկանի բնակելի տուն է ոչնչացրել, հայտնել է քաղաքապետը:

Նա խոսքով՝ տանն ապրում էր երեք ընտանիք․ վերջիններս հարվածի պահին տանն են եղել բոլորով։

Միաժամանակ, իսրայելական օդուժի հարվածի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մարտիկները հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հատուկ ստորաբաժանումների նախապատրաստման բազային, որը գտնվում է Թել-Ավիվում, հաղորդում է շարժման մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: