երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ իր ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ իր ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար

Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ վերջին ամիսներին Լիբանանի ինքնիշխան տարածքի շարունակական խախտումների համար, տեղեկացնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ Լիբանանը պահանջել է միջոցներ ձեռնարկել հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։

Ըստ Լիբանանի Արտաքին գործերի նախարարության՝ բողոքը ներկայացնում է Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության ամենօրյա խախտումները 2025 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում՝ ընդհանուր առմամբ կազմելով 2036 խախտում։

Նախարարությունը վերահաստատել է, որ Իսրայելի գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի և 2024 թ. նոյեմբերի 26-ին ընդունված ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտումներ են։

Հաղորդվում է նաև, որ Լիբանանի ԱԳ նախարարությունը կոչ է արել ստիպել Իսրայելին կատարել 1701 բանաձևը և ռազմական գործողությունների դադարեցման մասին հռչակագիրը և դուրս բերել իր ուժերը Լիբանանի տարածքից։

Նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է բանակցել Իսրայելի հետ՝ «օկուպացիաները և հարձակումները դադարեցնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ  երեկ՝ հունվարի 25-ին, Իսրայելն առնվազն 20 հարված է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան շրջաններին, զոհվել է երկու, վիրավորվել՝ վեց մարդ:

  • Կիսվել: