կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լիբանանի տարբեր շրջաններում դարձյալ կապի միջոցներ են պայթեցրել

Լիբանանի տարբեր շրջաններում դարձյալ կապի միջոցներ են պայթեցրել

Լիբանանի տարբեր շրջաններում դարձյալ կապի միջոցներ են պայթեցրել: Այս անգամ, ըստ նախնական տվյալների, դրանք փեյջերներ չեն եղել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Իր հերթին Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելը պայթեցրել է «հազարավոր ռադիոընդունիչներ», որոնցից օգտվել են «Հեզբոլլահ»-ի անդամները:

Նշվում է, որ կան կան զոհեր և վիրավորներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 4,000 մարդ, զոհվել՝ 11-ը, այդ թվում՝ 8-ամյա երեխա և «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկի որդին, ինչպես նաև վիրավորվել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

  • Կիսվել: