շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիբանանի պաշտպանության նախարարը երկրում տիրող իրավիճակը համեմատել է 1975-90 թթ. քաղաքացիական պատերազմի հետ

Լիբանանի պաշտպանության նախարարը երկրում տիրող իրավիճակը համեմատել է 1975-90 թթ. քաղաքացիական պատերազմի հետ

«Լիբանանը շատ վտանգավոր իրավիճակում է»,-վերջին օրերին փողոցային անկարգությունները համեմատելով 1975-90 թթ. քաղաքացիական պատերազմի հետ՝ ասել է Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը, տեղեկացնում է Reuters-ը:

Անկարգությունների համատեքստում երկրում քաղաքական եւ տնտեսական լուրջ խնդիրներ են ծագել: Լիբանանի առաջնորդներին չի հաջողվել նախարարների նոր կաբինետի հետ համաձայնության հասնել՝ չնայած տնտեսական ճգնաժամի մասշտաբներին:

Սաաբը հայտարարել է, որ փողոցներում լարվածությունը հիշեցնում է 1975 թ. քաղաքացիական պատերազմը, «եւ այդ իրավիճակը շատ վտանգավոր է»:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ դպրոցները, բանկերն ու խանութները շարունակում են փակ մնալ Լիբանանում:

 

  • Կիսվել: