Լիբանանի հայ համայնքը հայերին հորդորել է տներից դուրս չգալ և խուճապի չմատնվել
Լիբանանի հայ համայնքը հաղորդագրություն է տարածել՝ հայերին հորդորելով տանը մնալ և խուճապի չմատնվել:
«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԶԱՒԱԿՆԵՐՈՒ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆ․
Հալէպի մեր ժողովուրդի զաւակները կը յորդորենք այս շրջանին մնալ բնակարաններէն ներս եւ խուճապի չմատնուիլ։
Անհրաժեշտ պարագաներու կամ անապահով կացութեան մատնուելու պարագային կը խնդրուի հեռաձայնել հետեւեալ թիւերուն.
4443 999 - 4614510 - 2125696
Դիւան Ազգ. Առաջնորդարանի
Հալէպ, 29 Նոյեմբեր 2024»,-ասված է հաղորդագրության մեջ: