ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի․ ԱՄՆ ներկայացուցիչ
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերն անընդունելի է համարել Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ Ադրբեջանի իրականացրած հարվածները։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողություններն ու տեղեկությունները Հայաստանում քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների մասին անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում, դիվանագիտությունը պետք է հաղթի»,- նշել է նա։