շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Լենինգրադի մարզում գազատար է պայթել

Լենինգրադի մարզում գազատար է պայթել

Լենինգրադի մարզի Վսեվոլոժսկի շրջանում հրշեջները և փրկարարները վերացնում են Բեռնգարդովկայի և Կովալևոյի միջև գազատարի պայթյունի հետևանքները: Այս մասին հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Իր տելեգրամ ալիքում նա նշել է, որ բնակչության համար վտանգ չկա, պայթյունի պատճառները պարզվում են։

Ըստ ռուսական տելեգրամյան ալիքների՝ պայթյունի պատճառով հրդեհ է առաջացել:

 

  • Կիսվել: