ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեհաստանը սառեցրել է Ռուսաստանի դեսպանության հաշիվները

Լեհաստանը սառեցրել է Ռուսաստանի դեսպանության հաշիվները

Լեհաստանը սառեցրել է Վարշավայում Ռուսաստանի դեսպանության հաշիվները: Այս մասին ՛՛Россия-1՛՛-ի եթերում ասել է Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը:

Նա նշել է, որ դա Վիեննայի կոնվենցիայի ուղղակի խախտում է:

՛՛Փետրվարի վերջին մեզ բանկից ծանուցում եկավ այն մասին, որ Լեհաստանի ֆինանսների նախարարությունը հրահանգ է տվել: Այնուհետև դատախազությունից հայտնեցին, որ կես տարով սառեցվել են մեր հաշիվները՛՛,-ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Լեհաստանը որոշում է ընդունել արտաքսել ռուս դիվանագետներին: Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան հայտնել է, որ որոշման պատճառը դիվանագիտական անձնակազմի գործունեությունն է, որը չի համապատասխանում լեհական օրենքին ու առհասարակ դիվանագետների կարգավիճակին: Նա հստակեցրել է, որ Լեհաստանը չի խզում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

  • Կիսվել: