երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից

Լեհաստանը պատրաստվում է դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից

Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն հայտարարել է Ստամբուլի կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին երկրի մտադրության մասին: Այս մասին հայտնում է eurointegration.com-ը:

«Երկուշաբթի մենք դիմում կներկայացնենք ընտանիքի, աշխատանքի  և սոցիալական քաղաքականության նախարարություն՝ այսպես կոչված Ստամբուլի կոնվենցիայի չեղյալ հայտարարման պաշտոնական աշխատանք սկսելու մասին», - հայտնել է Զիոբրոն:

Արդարադատության նախարարն ասել է, որ լեհական օրենսդրությունը օրինակելի է, երբ խոսքը վերաբերում է բռնությունից կանանց պաշտպանության չափորոշիչներին։

Նրա խոսքով ՝ Ստամբուլի կոնվենցիայում այսօր չկան կանանց պաշտպանության որոշումներ, որոնք Լեհաստանը չկատարեր, իսկ որոշ ոլորտներում լեհականն ունի ավելի բարձր չափորոշիչներ։

Հիմնավորելով կոնվենցիայի չեղյալ հայտարարման մասին եզրակացությունը ՝ Զիոբրոն հայտարարել է, որ փաստաթուղթը խախտում է ծնողների իրավունքները և պարունակում է իդեոլոգիական բնության տարրեր, ինչն իրենք չեն ընդունում և համարում են վնասակար։

  • Կիսվել: