ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Լեհաստանը և Սերբիան մեկնաբանել են «Դրուժբա» խողովակաշարից արտահոսքը

Լեհաստանը և Սերբիան մեկնաբանել են «Դրուժբա» խողովակաշարից արտահոսքը

Լեհաստանի իշխանությունները դիտարկում են բոլոր վարկածները՝ պարզելու «Դրուժբա» խողովակաշարից նավթի արտահոսքի պատճառները, դրանք հետաքննվում են՝ ասել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվական անվտանգության հարցերով կառավարության լիազոր ներկայացուցիչ Ստանիսլավ Ժարինը: 
 
Ավելի վաղ լեհական PERN օպերատորը հայտարարել էր Գերմանիա տանող «Դրուժբա» նավթամուղի երկու գծերից մեկում ճնշման անկման մասին։
 
Միևնույն ժամանակ Սերբիայի փոխվարչապետը «Դրուժբա»-ում տեղի ունեցած վթարի հնարավոր պատճառ է համարել դիվերսիաները:
 
««Դրուժբա» նավթատարում տեղի ունեցած վթարի պատճառը դիվերսիա է եղել»,- ասել է Սերբիայի փոխվարչապետ, հանրապետության հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը։
 
«Մենք պետք է իմանանք, որ աշխարհում էներգետիկ համաշխարհային պատերազմ է ընթանում, մենք դեռ համաշխարհային պատերազմի մեջ չենք, ինչպես պատկերացնում ենք, ատոմային զենք չկա, բայց սա էներգետիկ համաշխարհային պատերազմ է։ «Դրուժբա» նավթամուղը, որն աշխարհի ամենաերկար նավթամուղն է՝ մոտ 4 հազար կմ երկարությամբ, և որով հոսում է միայն ռուսական նավթը, կարծես շարունակությունն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա»,- նշել է պաշտոնյան:

  • Կիսվել: