ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեհաստանը ԵՄ-ին առաջարկում է ամբողջությամբ արգելել առևտուրը ՌԴ-ի հետ

Լեհաստանը ԵՄ-ին առաջարկում է ամբողջությամբ արգելել առևտուրը ՌԴ-ի հետ

Լեհաստանն առաջարկել է Եվրամիությանը ամբողջությամբ արգելել առեւտուրը Ռուսաստանի հետ: Այս մասին այսօր ասել է վարչապետ Մաթեուս Մորավեցկին՝ կոչ անելով խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմ՝ Ուկրաինա ներխուժման համար, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Մորավեցկին, մասնավորապես, ասել է. ՛՛Լեհաստանն առաջարկում է պատժամիջոցների այս փաթեթին որքան հնարավոր է շուտ ավելացնել առեւտրային շրջափակումը՝ դրա երկու ծովային նավահանգիստները ներառյալ, ինչպես նաեւ՝ ցամաքային առեւտրի արգելքը: Ռուսական առեւտրի ամբողջական դադարեցումը Ռուսաստանին կստիպի մտածել, որ ավելի լավ է դադարեցնել այս դաժան պատերազմը՛՛։

Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլի շուրջ։

  • Կիսվել: