Լեհաստանը չի միանա Խաղաղության խորհրդին. Տուսկ
ԱՄՆ-ում Լեհաստանի դեսպանատունը հրավեր է ստացել՝ ուղղված այդ երկրի նախագահին կամ վարչապետին՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
«Ներկա հանգամանքներում, ելնելով այդ խորհրդի սկզբունքների, կարգավիճակի, նրա անմիջական նպատակների տեսանկյունից, որոնք հիմնականում կապված են Գազայի հատվածի վերականգնման հետ, համակարգային բնույթի որոշակի կասկածներ, կապված խորհրդի ձևի հետ, ստիպում են Լեհաստանին հրաժարվել անդամակցությունից», հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Նա միևնույն ժամանակ նշել է, որ հետևելու է իրավիճակին, և «եթե հանգամանքները փոխվեն, չենք բացառում որևէ սցենար»:
Տուսկի խոսքով՝ խորհրդի նիստին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում Վաշինգտոնի հետ հարաբերությունների վատթարացում, պարզապես հարցի վերաբերյալ Վարշավան այլ տեսակետ ունի։


